Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում գողական աշխարհի վետերանների են ձերբակալել․ նրանցից մեկը ծագումով հայ Վիլիկն է

23 Հոկտեմբեր, 2017 21:34
Մոսկվայում գողական աշխարհի վետերանների են ձերբակալել․ նրանցից մեկը ծագումով հայ Վիլիկն է

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներն այսօր գողական աշխարհի երկու վետերանների են ձերբակալել, հայտնում է Prime Crime-ը։

Նրանցից մեկը 70-ամյա վրացի «օրենքով գող» Նուգզար Ախվլեդիանին։ Նա քրեական աշխարհում հայտնի է Չիպա մականունով։ Նրան ձերբակալել են պետավտոտեսուչին կաշառելիս։

Մյուսը 82-ամյա նախկին «օրենքով գող» Վիլյամս Ամիրխանյանն է (Վիլիկ)։ Նա տիտղոսը կորցրել էր դեռևս 80-ականներին։

Չնայած պատկառելի տարիքին, նրան, այնուամենայնիվ, կալանավորել են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին