Կարևոր իրադարձություններ

Մոուրինյու. Շատ վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով

22 Հոկտեմբեր, 2017 16:00
Մոուրինյու. Շատ վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունից» կրած պարտությունը (1:2).

 

«Լսել եմ Անդեր Էրերայի հարցազրույցը խաղից հետո, նա ասում էր, որ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները վատ վերաբերմունք և ոչ բավարար ցանկություն են դրսևորել:

 

Երբ ֆուտբոլիստը նման բան է ասում, ուրեմն անձամբ պետք է ներկայանա մամուլի ասուլիսին և բացատրի, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ ես ոչ մի բացատրություն չունեմ:

 

Պարտությունը տեղի ունեցավ մեր վերաբերմունքի պատճառով: Եթե ես պարտվում եմ, նախընտրում եմ դա անել այն ժամանակ, երբ մրցակիցն ավելի լավն է լինում մեզանից: Բայց իսկապես շատ վատ է, երբ պարտվում ես ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «The Daily Mail»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին