Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Որ հիվանդությունների մասին կարող են վկայել կապտուկները

22 Հոկտեմբեր, 2017 15:00
Որ հիվանդությունների մասին կարող են վկայել կապտուկները

Կապտուկներն առաջանում են, երբ հարվածի ազդեցության հետևանքով վնասվում են մաշկի վերին շերտերում գտնվող մանր արյունատար անոթները, ինչի արդյունքում էլ որոշ քանակությամբ արյուն է կուտակվում երթամաշկային հյուսվածքներում: Մաշկի տակ կուտակված այդ արյունն էլ նկատվում է կարմրակապտավուն հետքի տեսքով:

 

Ուժեղ ցավով կամ գլխացավով ուղեկցվող կապտուկները կարող են վկայել շատ ավելի լուրջ առողջական խնդիրների մասին, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

 

Կապտուկները կարող են առաջանալ նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հեմոռագիկ վասկուլիտը (Շենլեյն-Գենոխի հիվանդություն) կամ համակարգային վասկուլիտը, ուստի նման խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

Կապտուկների առաջացման դեպքում խորհուրդ է տրվում դիմել ռևմատոլոգին և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Հարկ է հիշել, որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը:

 

Նյութի աղբյուրը՝ eurolab.ua

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին