Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գրին քարտի խաղարկության փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ են շրջանառվում

22 Հոկտեմբեր, 2017 11:16
Գրին քարտի խաղարկության փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ են շրջանառվում

Զգուշացեք խաբեությունից. Խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ԱՄՆ Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել են շրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակները:

Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինի ծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետ կախված խաբեության մեխանիզմների մասին տեղեկանքին:

Նաև խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայի ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ և ինչ պետք է սպասել և ումից: Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջի հաճախակի տրվող հարցերի բաժնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերիընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառայինժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-իկեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:

Ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին