Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

«Տիտանիկում» զոհված ուղևորի նամակը վաճառվել է 166 հազար դոլարով

22 Հոկտեմբեր, 2017 10:20
«Տիտանիկում» զոհված ուղևորի նամակը վաճառվել է 166 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայում Henry Aldridge & Son աճուրդի տան կողմից իրացվել է նամակ, որը գրել էր խորտակված «Տիտանիկի» ուղևորը ողբերգությունից մեկ օր առաջ։ Լոտն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 166 հազար դոլարով, հայտնում է Reuters գործակալությունը։

Նամակի հեղինակը եղել է առաջին դասի ուղևոր Ալեքսանդր Օսկար Հոլվերսոնը։ Նրա ուղերձը հասցեագրված է եղել Նյու Յորքում գտնվող մորը։ 3 էջից կազմված նամակը գտնվել էր հեղինակի գրպանում՝ որոնողական գործողության ընթացքում նրա դին հայտնաբերելուց հետո։ Նրա հետ ուղևորություն է կատարել նրա կինը, ում հաջողվել է փրկվել։ Ավելի ուշ ձեռագիրը պահվել է ընտանիքում՝ որպես հիշատակ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին