Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԿԸՀ-ում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ

22 Հոկտեմբեր, 2017 00:18
ԿԸՀ-ում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը:

Սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ:

Այսօր լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին