Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Ռուսաստանին խնդրում է չեղարկել վիզային ռեժիմը առևտրում ներգրավված վարորդների համար

21 Հոկտեմբեր, 2017 22:38
Թուրքիան Ռուսաստանին խնդրում է չեղարկել վիզային ռեժիմը առևտրում ներգրավված վարորդների համար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է, որ Անկարան Մոսկվային խնդրում է չեղարկել վիզային ռեժիմը շուկայական ապրանքներ փոխադրող վարորդների համար, հայտնում է INTERFAX-ը: Նրա խոսքով՝ կա մի քանի փոքր խնդիր, որոնք հնարավոր կլիներ լուծել:

«Մեր փոխադրողները կցանկանային խնդրել, որ չեղարկեին վիզային ռեժիմը մեր վարորդների համար: Տրանսպորտն առևտրի սիրտն է, հենց դրա շնորհիվ՝ հնարավոր է արագորեն (ավելացնել) ապրանքափոխանակումը»,-ասել է Զեյբեքչին:

 

Լրահոս

Դիտել ավելին