Կարևոր իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

21 Հոկտեմբեր, 2017 22:21
Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

Հայաստասնում առաջին անգամ կնշվի դպրոցական գրադարանների միջազգային տոնը: 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի  նախաձեռնությամբ աշխարհի  տարբեր  երկրներում  հոկտեմբերի  4-րդ  երկուշաբթին  նշվում է  որպես  Դպրոցական գրադարանների  միջազգային օր  (International School Library Day): 

Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր  երկրներում, անգամ վերածվել  է դպրոցական գրադարանների միամսյակի:  Հոկտեմբերի 23-ին  «Էդիթ Պրինտ»  հրատարակչության նախաձեռնությամբ  տոնն  առաջին  անգամ կնշվի նաևՀայաստանում:

Հոկտեմբերի 23-ին,  ժամը 12:00,  հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի  անվան  թիվ  67 դպրոցի  գրադարանին  գրքեր  կնվիրի՝  այդպիսով  հարստացնելով գրադարանի  ֆոնդը  և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական  գրադարանների կարևորությունը:

Հրատարակչությունը  նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ  դպրոցական գրադարանի  գրքեր նվիրել: Նախատեսվում  է  նաև առաջիկայում  գրքեր  նվիրել  մարզային դպրոցների գրադարաններին:

 

Լրահոս

Դիտել ավելին