Կարևոր իրադարձություններ

«Ռեալը» պայմանավորվել է 17-ամյա բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ

21 Հոկտեմբեր, 2017 22:00
«Ռեալը» պայմանավորվել է 17-ամյա բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ

«Պալմեյրասի» ֆուտբոլիստ Ալան դե Սոուզան կտեղափոխվի Մադրիդ 2018 թվականին:

Ըստ AS-ի տեղեկության՝ Ալանը կդառնա մադրիդցիների խաղացողը 2018թ. ամռանը: Սկզբնական շրջանում բրազիլացին կխաղա «Ռեալի» 2-րդ թիմում՝ «Կաստիլիայում»: Գործարքի ֆինանսական կողմը դեռ անհայտ է:

17-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս «Պալմեյրասի» կազմում 2014 թվականից: Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2019թ. ամռանը:

Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում անցկացրած 16 խաղերում Ալանը դարձել է 3 գոլի հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին