Կարևոր իրադարձություններ

Ժոզե Մոուրինյու. Պատժվեցինք ցուցադրած վատ խաղի համար

21 Հոկտեմբեր, 2017 21:16
Ժոզե Մոուրինյու. Պատժվեցինք ցուցադրած վատ խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Հադերսֆիլդի» (1:2) հետ կայացած խաղի մասին:

 


 
 
Реклама 11

«Հաղթեց այն թիմը, որը շատ էր ցանկանում հաղթել: Երբ լավագույն թիմը հաղթում է, ես ոչինչ չունեմ ասելու: Չգիտեմ, թե ինչու էր «Հադերսֆիլդը» ցանկանում հաղթել մեզնից շատ: Չեմ պատրաստվում հրապարակայնորեն քննադատել իմ ֆուտբոլիստներին:

 

Կվերլուծեմ խաղը, հարկ լինելու դեպքում` նաև կխոսեմ նրանց հետ: Զարմացած եմ մեր ցուցադրած խաղից: Չէի սպասում նման խաղ իմ թիմից:

Հնարավոր է` երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք և կարող էինք հավասարեցնել հաշիվը, սակայն մեր վատ խաղի համար մենք պատժվեցինք»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «BBC»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին