Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր

21 Հոկտեմբեր, 2017 20:52
Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր

Գեղարքունիքի մարզում անցկացված համապետական շաբաթօրյակի ընթացքում ամբողջությամբ փակվեց նախօրոք քարտեզագրված եւ նախատեսված 5 աղբավայրերը, որոնք գործում էին ապօրինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, հոկտեմբերի 21-ի ժամը 15.30-ի դրությամբ արդեն հաջողվել է փակել նախանշված բոլոր աղբավայրերը Վարդենիս քաղաքում, Լուսակունք եւ Ծովինար գյուղերում:

«Տեղեր կան, որ աղբավայրերը չեզոքացվել են փորելու եւ հողածածկելու միջոցով, իսկ որոշ տեղերում էլ աղբն ամբողջությամբ բեռնվել եւ տեղափոխվել է գործող աղբավայրեր: 2 աղբավայր չեզոքացվել է Վարդենիս քաղաքում, 2 աղբավայր՝ Ծովինարում եւ 1-ը Լուսակունքում: Այսուհետ պետք է հետեւողական աշխատանք տարվի, որպեսզի նշված աղբավայրերում աղբ թափելն իսպառ բացառվի: Առաջիկայում կաշխատենք նույն կերպ չեզոքացնել նաեւ ապօրինի գործող մյուս 9 աղբավայրերը»,-հավաստեց Կարեն Հակոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին