Կարևոր իրադարձություններ

Լեդի Գագան բեմից հեռացել է քրոնիկական գլխացավերի պատճառով

21 Հոկտեմբեր, 2017 20:05
Լեդի Գագան բեմից հեռացել է քրոնիկական գլխացավերի պատճառով

Լեդի Գագան հոսպիտալացվել է Joanne համաշխարհային շրջագայության ընթացքում: Երգչուհին հիվանդանոցում է հայտնվել սարսափելի գլխացավերով: Ներկայումս հայտնի է, որ երգչուհին առողջական լուրջ խնդիրներ ունի և ակտիվորեն բուժվում է, այդ թվում՝ յոգայի միջոցով: 24tv-ի տեղեկությամբ՝ բժիշկները նրան ախտորոշել են քրոնիկական ֆիբրոմիալգիա՝ գլխացավերի մշտական զգացողություն:

Երգչուհին խոստովանել է, որ տառապում է իր հիվանդության պատճառով. «Ես «տառապում եմ» բառն եմ օգտագործում ոչ միայն որովհետև վնասվածքները և քրոնիկական ցավերը փոխել են կյանքս, այլև որովհետև դրանք ինձ թույլ չեն տալիս նորմալ կյանքով ապրել: Դրանք նաև ինձ խանգարում են անել այն, ինչ ես սիրում եմ ամենաշատն աշխարհում՝ երգել իմ երկրպագուների համար»:

Սկզբում Գագան որոշել է մի քանի համերգ չեղարկել, բայց հետո ստիպված է եղել ամբողջովին ընդհատել իր շրջագայությունը: Երգչուհին անորոշ ժամանակով հեռացել է բեմից և հայտնի չէ՝ երբ կվերադառնա:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին