Կարևոր իրադարձություններ

Սիրիան Իսրայելի զորքերի հարձակումն անվանել է աջակցություն ահաբեկիչներին

21 Հոկտեմբեր, 2017 19:57
Սիրիան Իսրայելի զորքերի հարձակումն անվանել է աջակցություն ահաբեկիչներին

Իսրայելի նոր հարձակումները սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Քունեյթրա նահանգում Դամասկոսի կողմից գնահատվում են որպես աջակցություն ահաբեկչական խմբավորումներին և պետք է դատապարտվեն ՄԱԿ-ի կողմից:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել են Սիրիայի ԱԳՆ-ում: Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ Իսրայելը գրոհել է բանակի դիրքերը, երբ գրոհայինները կրակահերթ էին բացել տարանջատման գծի երկայնքով Գոլանի բարձունքներում:

 

Լրահոս

Դիտել ավելին