Կարևոր իրադարձություններ

Կոնտեն` «Ուոթֆորդի» հետ խաղի մասին. Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են պայքարել

21 Հոկտեմբեր, 2017 18:44
Կոնտեն` «Ուոթֆորդի» հետ խաղի մասին. Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են պայքարել

 

 

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի` «Ուոթֆորդի» (4:2) հետ խաղի արդյունքները:

 

«Շատ լավ ելույթ էր: Առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդ խաղակեսի սկզբնամասում բաց թողնված գոլերն ազդեցին մեր վստահության վրա: 

 

Իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ պայքարելու ցանկություն ունեն և կարող են փոխել իրավիճակը` հասնելով դրական արդյունքի: Դա շատ կարևոր էր:

 

Ես գոհ եմ իմ աշխատանքից»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին