Կարևոր իրադարձություններ

Փհենյանի միջուկային պատասխանն ուղղված կլինի միայն ԱՄՆ-ի դեմ

21 Հոկտեմբեր, 2017 18:08
Փհենյանի միջուկային պատասխանն ուղղված կլինի միայն ԱՄՆ-ի դեմ

Հյուսիսային Կորեայի միջուկային զենքն ուղղված է Միացյալ Նահանգների դեմ, քանի որ Փհենյանում այն կարծիքին են, որ միջուկային հարվածը կարող է լինել ԱՄՆ-ի կողմից: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին:

 «Մեր միջուկային զենքերն ուղղված են Միացյալ Նահանգների դեմ: Մենք հավատում ենք, որ միջուկային հարձակումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների կողմից, այլ ոչ թե որևէ այլ պետության », ասել է հյուսիսկորեացի դիվանագետը:

Նրա խոսքով` Փհենյանի միջուկային պատասխանն ուղղված կլինի միայն ԱՄՆ-ի դեմ, ոչ թե որևէ այլ երկրի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին