Կարևոր իրադարձություններ

Կինը Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը հանձնել է ոստիկանության բաժին

21 Հոկտեմբեր, 2017 17:00
Կինը Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը հանձնել է ոստիկանության բաժին

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, 1962 թ. ծնված Կարինե Է.-ն ներկայացել է բաժին և հանձնել կարճեցված փողերով, առանց գրառման երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի՝ տարբեր տրամաչափի 46 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն՝ Ռաֆիկ Պ.-ին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին