Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում ահաբեկիչների դեմ պայքարում շուրջ 60 ոստիկան է զոհվել

21 Հոկտեմբեր, 2017 16:57
Եգիպտոսում ահաբեկիչների դեմ պայքարում շուրջ 60 ոստիկան է զոհվել

Ահաբեկիչների դեմ պայքարում Եգիպտոսի ներքին գործերի նախարարության 58 աշխատակիցներ` այդ թվում 23 սպաներ և 35 զինվորներ են սպանվել, հաղորդում է Masravi լրատվական պորտալը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության աղբյուրին:

Նշվում է, որ մահացածները ծառայում էին ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության բաժիններում, ինչպես նաև հատուկ ուժերում: Նրանց շարքում են եղել ահաբեկչական խմբերի դեմ պայքարի մեծ փորձ ունեցող սպաներ:

Եգիպտոսի իշխանությունները, սակայն, պաշտոնապես չեն հայտարարել մահացածների և տուժածների թիվը:

Երկրի գլխավոր դատախազը հանձնարարել է անմիջապես հետաքննություն սկսել դեպքի առնչությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին