Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով

21 Հոկտեմբեր, 2017 15:50
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական  ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Ինչպես  տեղեկացրին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից հավատարմագրման հանձնաժողովից, հոկտեմբերի 20-ին նման որոշում է կայացվել հանձնաժողովի նիստում:

Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրել է փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած  փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:

Հանձնաժողովը հարցեր  է ուղղել փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի  է ունեցել դռնփակ քվեարկություն:

Հավատարմագրում ստանալուց հետո բուհը կսկսի  իրագործել փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիրը՝ բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնելով  ՈԱԱԿ-ին։

Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի  նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին