Կարևոր իրադարձություններ

«Մեր հարևանները հակահայկական քարոզի համար գրված շաբլոն ունեն, որն Ալիևն անգիր արած արտասանում է»

21 Հոկտեմբեր, 2017 13:55
Հեղինակ՝ Արտյոմ Տոնոյան
«Մեր հարևանները հակահայկական քարոզի համար գրված շաբլոն ունեն, որն Ալիևն անգիր արած արտասանում է»

Գտեք 10 տարբերություն այս տարի սեպտեմբերի 10-ին Աստանայում Իսլամական համագործակցության կազմակերպության գիտության ու տեխնոլոգիաների հարցերով առաջին գագաթնաժողովի և հոկտեմբերի 20-ին Ստամբուլում D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության (այլ անվամբ՝ Իսլամական ութնյակ) 9-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների միջև։ Հղումները՝ ստորև։

1) Աստանա - http://bit.ly/2l3tjFS
2) Ստամբուլ - http://bit.ly/2xb04Ct

Ես մի հատ գտել եմ․ Աստանայում խոսքը սկսել է Bismillahir-rəhmanir-rəhim-ով, Ստամբուլում՝ մոռացել է դա ասի։ :D

Հ․գ․ Իսկ եթե լուրջ, ապա իսլամական երկրների մասնակցությամբ ֆորումներում ու գագաթնաժողովներում հակահայկական քարոզի համար գրված շաբլոն ունեն մեր հարևանները, որն Ալիևն անգիր արած արտասանում է, ադրբեջանցի լրագրողներն էլ, սղագրելու գլխացավանքից ազատված, շաբլոնի տեքստը միանգամից դնում են իրենց կայքերում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին