Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ` հոկտեմբերի 21-ի համար

21 Հոկտեմբեր, 2017 10:53
Աստղագուշակ` հոկտեմբերի 21-ի համար

Խոյ

Շատ կարևոր է պահի տակ ճիշտ կողմնորոշվելը: Զգուշություն ցուցաբերեք, մի գերագնահատեք ձեր ուժերը, լսեք ընկերոջ խորհուրդները: Շատ լսեք, քիչ խոսեք, դա ձեր օգտին կլինի:

Ցուլ

Ընտանիքում թեթևակի անախորժություններ են սպասվում: Հարաբերություններում պարզելու ժամանակ զուսպ եղեք, փորձեք վեճի չբռնվել:

Երկվորյակ

Ֆինանսական հարցերու զգույշ եղեք, ավելորդ ծախսեր մի արեք: Էմոցիոնալ առումով մի ծանրաբեռնեք ձեզ, նույնը վերաբերում է և ֆիզիկականին:

Խեցգետին

Ցանկացած գործնական հարցի լուծման համար դրական օր է: Ձեզնից մի փոքր ջանք կպահանջվի ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց պինդ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կհաջողվի:

Առյուծ

Սիրային ասպարեզում դրական տեղաշարժեր են սպասվում: Եթե արդեն սիրելի ունեք, ապա նրանից անակնկալ կստանաք, իսկ եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր սիրուն:

Կույս

Հնարավոր ենք կոնֆլիկտներ, ինչը կինի ձեր համառության արդյունք: Փորձեք ձեզ պատկերացնել դիմացինի դրության մեջ և չկոպտել դիմացինին:

Կշեռք

Զբաղվեք ձեր առողջությամբ: Հնարավոր է նոր գործնական առաջարկ ստանալ, չմերժեք դրանք, քանի որ այդ առաջարկները ձեր օգտին են:

Կարիճ

Փորձեք ձեզ դրական լույսի ներքո ներկայացնել, դրանից կախված կլինի ձեր գործնական առաջընթացը: Փորձեք անձնական ու գործնականը չխառնել:

Աղեղնավոր

Լավ ժամանակ է սիրային նոր հարաբերություններ սկսելու համար: Այսօր ձեր բոլոր մտքերը շատ հավանական է, որ իրականանա, այնպես որ ձեռքերը ծալած մի նստեք ու ղեկը ձեր ձեռքը վերցրեք:

Այծեղջյուր

Խաղաղ ու հանգիստ օր է սպասվում: Վայելեք դա ու մի փորձեք ձեզ համար արհեստական խնդիրներ ստեղծել:

Ջրհոս

Դուք պատրաստ եք օրը 24 ժամ աշխատել, այն էլ անտրտունջ: Դա կգնահատվի ձեր ղեկավարության կողմից և հաջողությունն անխուսափելի է:

Ձկներ

Մանրուքներին ուշադրություն մի դարձրեք, հակառակ դեպքում կոնֆլիկտն անխուսափելի է: Օրը մի փոքր լարված է, այդ պատճառով փորձեք ներքուստ հանգիստ պահել ձեզ:

 

Լրահոս

Դիտել ավելին