Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ցտեսություն ասել օնլայն գնումներին. 50 անգամ կնվազեցվի առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալը. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2017 10:04
Ցտեսություն ասել օնլայն գնումներին. 50 անգամ կնվազեցվի առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալը. «Ժողովուրդ»

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը ևս ԵՏՄ անդամ է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչև 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին