Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Պետք է այնպիսի պատասխան տայինք, որ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով. «ՀԺ»

21 Հոկտեմբեր, 2017 09:33
Պետք է այնպիսի պատասխան տայինք, որ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ եւ լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:

Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշեց, թե ինքն ու Ալիեւը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիեւն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից:

Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնեւյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, ինչը նոր չէ, հայ եւ ադրբեջանցի գործիչները դիվանագիտական կրակոցներ են արձակում իրար հասցեի, ինչը նույնպես նորություն չէ, ցավոք սրտի՝ Ադրբեջանը շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, ու ցավոք սրտի, մենք էլի զոհ ենք ունենում: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի լռում է, ու եթե անգամ որոշի «արտահայտվել», պետք է նորից փորձի հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, իսկ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ հետո կպարզաբանեն, որ Մինսկի խումբը գործում է այն շրջանակներում, ինչի իրավուքն ունի, ինչը նույնպես նորություն չէ: Այս շրջանը, կարծես, երբեք էլ չի վերջանալու:

«Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլեւ հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ եւ հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որեւէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր եւ իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որեւէ մեկն այլեւս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել:

Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, ապա հայկական կողմից ինքը շատ ցավոտ պատասխան է ստանալու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին