Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2017 09:20
Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը: Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Եւ հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի:

Արդյո՞ք Լ. Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռեւս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին