Կարևոր իրադարձություններ

Սոբչակը հայտարարել է, որ քաղաքական ծրագիր չի ունենալու

20 Հոկտեմբեր, 2017 19:16
Սոբչակը հայտարարել է, որ քաղաքական ծրագիր չի ունենալու

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտարարել է 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու պլանների մասին, The Guardian-ի հետ հարցազրույցում պատմել է իր մոտ քաղաքական ծրագրի բացակայության մասին։

Ավելի վաղ Սոբչակն ասել էր, որ ինքը հանդես է գալիս որպես թեկնածու «ընդդեմ բոլորի»։

Ինչպես նշում է պարբերականը, հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ ինքը հաղթանակի մեծ շանսեր, քաղաքական ծրագիր և կուսակցություն չունի, և իրեն մնում է գործել որպես պարպիչ՝ նախագահ Վլադիր Պուտինի քաղաքական ռեժիմից բոլոր դժգոհների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին