Կարևոր իրադարձություններ

Դեսպան Մկրտչյանն ու Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարարը խոսել են այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման խնդիրների մասին

20 Հոկտեմբեր, 2017 18:15
Դեսպան Մկրտչյանն ու Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարարը խոսել են այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման խնդիրների մասին

Հոկտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Էներգիայի և ջրի նախարար Սեզար Աբի Խալիլի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունների շուրջ: Հատուկ անդրադարձ կատարվեց էներգիայի աղբյուրների բազմազանեցման և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման խնդիրներին:

Համաձայնություն ձեռք բերվեց առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի համապատասխան ոլորտի զարգացումներին և ձեռք բերված փորձառությանը: 

Երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել խորացումը, բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը

 

Լրահոս

Դիտել ավելին