Կարևոր իրադարձություններ

Կայացավ Սերժ Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի երևանյան պրեմիերան (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2017 13:15
Կայացավ Սերժ Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի երևանյան պրեմիերան (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Орка #1 սիմֆոնիան: Դեռևս 5 տարի առաջ հեղինակված սիմֆոնիայի երևանյան պրեմիերան կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում:

Համերգից հետո իր շնորհակալական խոսքը հայտնեց նաև Թանկյանը, նշելով, որ իր համար հրաշալի է այն, որ իր սիմֆոնիան հնչեց Հայաստանում:

«Շատ հիացա, տպավորվեցի և հուզվեցի: Շնորհակալ եմ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին` հրաշալի աշխատանքի համար: Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են»,- իր խոսքը եզրափակեց Սերժ Թանկյանը: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին