Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում. «Ժողովուրդ»

20 Հոկտեմբեր, 2017 10:32
Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել: ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադևոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճե է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ:

Սակայն կեղծիքը բացահայտվել է, եւ Թադեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

Այս կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսեն Թադեւոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 21-ի  հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում, եւ նրան շնորհվել է առաջին սպայական լեյտենանտ  զինվորական կոչում»:

Առավել մանրամասը՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին