Կարևոր իրադարձություններ

7 խորհուրդներ, որոնց շնորհիվ դուք կարող եք արագ բուժել մրսածությունը

19 Հոկտեմբեր, 2017 22:48
7 խորհուրդներ, որոնց շնորհիվ դուք կարող եք արագ բուժել մրսածությունը

Աշունը՝ մրսածության և վիրուսային ինֆեկցիաների եղանակ է։ Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդանալ կարող է յուրաքանչյուրը, հատկապես, եթե մարդու իմունիտետը թույլ է։ Որպես այդպիսին մրսածությունը այդքան էլ վտանգավոր չէ առողջության համար, սակայն նրա տհաճ ախտանիշները դարձնում են կյանքը անտանելի։

Գոյություն ունի ընդհանուր 7 կանոն, որոնք կօգնեն արագ բուժել մրսածությունը, դրա համար էլ պետք է դրանք անգիր հիշել։

1. Անկողնային ռեժիմ։ Երբ դուք արդեն սկսում եք զգալ մրսածության առաջին նշանները, իսկ հատկապես մարմնի թուլացում, կարմրած քիթ, կոկորդի ցավ, մարմնի ջերմության բարձրացում և հնարավոր է գլխացավեր, նույն պահին ընդունեք հորիզոնական դիրք և տաք հագնվեք։ Օրգանիզմը վատնում է իր ուժերը այն բանի վրա, որպեսզի պայքարի մրսածության դեմ, դրա համար էլ հարկավոր չէ ծախսել ձեր էնէրգիան այս կամ այն կողմ։

2. Առատ ըմպում։ Այս կանոնը բոլորին ծանոթ է դեռ մանկուց։ Տաք ջուրը հրաշալի մաքրում է օրգանիզմը տոքսիններից և հիվանդությունը առաջացնող միկրոօրգանիզմներից, դրա համար էլ եթե ձեզ մոտ նկատվել է մրսածություն կամ գրիպ, ապա անհրաժեշտ է շատ ջուր խմել։

3. Կոկորդի ողողումներ՝ աղաջրով։ Քչերը գիտեն, սակայն աղաջուրը վերացնում է կոկորդի այտուցվածությունը, այնպես որ ողողեք կոկորդը մրսածության դեպքում ամեն 30 րոպեն մեկ։

4. Սովորական թեյի / սուրճի փոխարեն, բուսական կամ հատապտղի բուժիչ թեյեր խմեք։ Խոտեր պարունակող թեյերը ձեզ ավելի շատ օգուտ են բերում, քան սովորականները։ Եռացրեք թեյ՝ հաղարջի տերևներից, լայմից, երիցուկից, անանուխից, ազնվամորուց և խմեք տաք վիճակում օրվա ընթացքում մի քանի անգամ։

5. Մեղրը փոխարինում է հազի և կոկորդի ցավի դեմ դեղահաբերին։ Մեղրը՝ բնական հակասեպտիկ է։ Ինչպես նաև մեղրը կարող է թեթևացնել օրգանիզմի բորբոքումը և մաքրել անոթները տոքսիններից։

6. Քթի մաքրումը աղային լուծությով։ Փակ քթանցքների դեմ ամենալավ միջոցը՝ աղաջուրն է։ Եթե դուք օգտվում եք աղաջրի լուծույթից մրսածության դեպքում, ապա չկա անհրաժեշտություն գնելու ավելորդ կաթիլներ անոթների նեղացման համար։

7. Վիտամինացված դիետա և հավի արգանակ։ Մեր տատիկները անգամ եռացրել են հավի արգանակը մրսածության դեպքում և այն օգնել է։ Երևի թե նրա համար, որ այն պարունակում է ճարպեր և կալորիաներ, աճեցնում է էներգիայի պահուստը և ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները։

Այս կանոնները և մեթոդները կարող են օգտագործել մրսածության բուժման համար ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին