Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշանը խոստովանել է, որ փորձել է ավագ քրոջ կրծքի կաթը

19 Հոկտեմբեր, 2017 22:05
Քիմ Քարդաշանը խոստովանել է, որ փորձել է ավագ քրոջ կրծքի կաթը

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մի անգամ խմել է ավագ քրոջ՝ Քորթնիի կրծքի կաթը։ Ռեալիթի շոուի աստղն այդ կերպ հույս է ունեցել, որ դա կօգնի իրեն հաղթահարելու պսորիազը։

«7 տարի շարունակ ես հուսահատ պայքարել եմ հիվանդության դեմ»,-խոստովանել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ փորձել է բոլոր ավանդական մեթոդները, սակայն իրեն ոչինչ չի օգնել։ «Այդ ժամանակ ես սկսեցի այլ միջոցներ փնտրել և խմեցի Քորթնիի կրծքի կաթը»,-ժպիտով հիշել է նա։

Քիմի խոսքով՝ մայրը նույնպես պսորիազ ունի։ «Հենց նա է ինձ սովորեցրել ապրել այդ հիվանդությամբ»,-ասել է նա՝ խոստովանելով, որ որոշ կանոններ պահպանելով՝ ինքը հասել է նրան, որ պսորիազը գրեթե չի դրսևորվում։

«Ես պահպանում եմ ալկալային դիետա և օգտագործում կորտիզոնի պարունակությամբ կրեմներ»,-ասել է նա։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին