Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում

19 Հոկտեմբեր, 2017 19:51
Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում

Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով: Արամ Ա-ի ելույթի վերաբերյալ Կիլիկիո կաթողիկոսարանի տրամադրած հաղորդագրությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ.

«Արդարեւ, երեք կէտերէ բաղկացած իր պատգամին սկիզբը, Նորին Սրբութիւնը շեշտեց, որ հակառակ թուրք պետութեան զօրեղ ու նոյնիսկ սպառնացող հակազդեցութեան, ինչպէս նաեւ կարգ մը երկիրներու աշխարհաքաղաքական շահերէ մեկնած վերապահութեան, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացքը կը շարունակուի։ Երկրորդ կէտին մէջ Վեհափառ Հայրապետը լայնօրէն անդրադարձաւ Ցեղասպանութեան հատուցման հարցին։ Յիշելով միջազգային օրէնքին տրամադրութիւնները այս գծով, ան շեշտեց, թէ ճանաչում կ՚ենթադրէ նաեւ հատուցում։ Ան ըսաւ, որ ներկայ Թուրքիան շարունակութիւնն է Օսմանեան Կայսրութեան. հետեւաբար, ան չի՛ կրնար ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը եւ անտեսել հատուցումը։

Իր պատգամի երրորդ կէտին մէջ, Արամ Ա. Կաթողիկոս ընդհանուր գիծերով ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատը թուրք պետութեան մօտ՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանին վերադարձը։ Ան նախ յայտնեց, որ մի քանի տարիներ առաջ նամակ գրած է Նախագահ Էրտողանին՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթոէիկոսութեան։ Իր նամակը անպատասխան մնալով, Կաթողիկոսարանը Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ դատ է բացած։ Այս վերջինս մերժած է քննել դատը՝ ընդառաջելով Թուրքիոյ Արդարութեան Նախարարութեան թելադրանքին՝ անհիմն իրաւական հիմնաւորումներով։ Հետեւաբար, աւելցուց Վեհափառ Հայրապետը, ստիպուած եղանք դիմելու Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարան, որպէսզի մեկնելով իր սկզբունքներէն արդար լուծում մը տայ մեր դատին։

 

Լրահոս

Դիտել ավելին