Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ընտրեք զարդը եւ իմացեք, թե ինչպիսի կին եք

22 Հոկտեմբեր, 2017 12:20
Ընտրեք զարդը եւ իմացեք, թե ինչպիսի կին եք

1.Դուք որսորդ եք

Ինչպես յուրաքանչյուր որսորդ, դուք լի եք վայրի, կայծկլտացող էներգիայով, որը ի հայտ է գալիս ձեզ պետքական պահին: Դուք անմոռանալի աչքեր ունեք: Հայացք, որը թափանցում է ուղիղ հոգու մեջ:
Ձեզ շրջապատող մարդիկ ձգտում են շփվել ձեզ հետ: Չէ՞ որ դուք եք ընտրում ում հետ շփվել եւ նեղ շրջապատ եք թողնում միայն եզակիներին: Լիովին վստահում եք ձեր մտերիմներին: Բայց դավաճանությունը երբեք չեք ներում:
Ձեր կյանքը շատերի հետաքրքրության առարկան է եւ հաճախ նաեւ նախանձի առարկա եք դառնում շրջապատի համար։ Բայց հիմնականում դուք դրան այդքան էլ ուշադրություն չէք դարձնում:

2. Ջերմ եւ պարզ գեղեցկություն ունեք: Բուժարար եք

Արտաքինից դուք պարզ եւ ուրախ մարդ եք, մեծ շրջապատ ունեք, ձեզ հետ հեշտ եւ հաճելի է շփվելը: Շատերն են նկատել, որ ձեզ հետ շփումից հետո իրենց տրամադրությունը բարձրանում է, նրանք ապրելու եւ արարելու ցանկություն են ունենում։ Դուք ջերմ էներգիա ունեք, շատ բան եք տալիս այս կյանքում:
Անհրաժեշտ է ավելի շատ հոգ տանեք ինքներդ ձեր մասին եւ ձեզ ուրախացնեք: Այդ ժամանակ ձեր կյանքը ավելի հեշտ եւ հաճելի կդասավորվի: Բաց մի՛ թողեք կյանքի՝ ձեզ տրված հնարավորությունները: Հաջողությունը սիրում է ձեզ:

3. Դուք սեր եք

Դուք սիրում եք սիրել, ընդ որում, սիրահարված լինելը ձեր սովորական վիճակն է: Սովորաբար մեծ սեր եք տածում ձեր կյանքում ամեն բանի հանդեպ՝ տղամարդու, աշխատանքի, սիրելի զբաղմունիքի: Դուք պաշտում եք ճանապարհորդելը: Ընտանեկան հարմարավետությունն ընդունելի է, երբ այն կիսում եք սիրելի անձնավորության հետ:
Դուք շատ գեղեցիկ եք, երբ ուրախանում եք: Շլացուցիչ ժպիտ ունեք: Ձեր ուրախությունը միշտ անկեղծ է: Ուրախություն եք պարգեւում շրջապատող մարդկանց:
Գնահատում եք ձեր ապրած ամեն օրը եւ պաշտում եք հաճելի մանրուքները: Գեղեցիկ բաժակները, ծաղիկները, երաժշտությունը ձեզ համար մեծ նշանակություն ունեն:

4.Լեդի եք

Զուսպ եք, իդեալական ճաշակ ունեք, կարողանում եք ձեզ շահավետ կերպով ներկայացնել: Եթե ձեր ընկերրուհիները չեն դիմում ձեզ արտաքինի եւ ոճի մասին խորհուրդ հարցնելու համար, ապա շատ իզուր:
Դուք հանգիստ եւ խորաթափանց մարդ եք: Շատ լավ ինտուիցիա ունեք, պարզապես ձեզ հարկավոր է ավելի շատ վստահել դրան: Ձեր հայացքից ոչ մի գաղտնիք չի կարող թաքնվել: Բայց երբեք չեք քննարկի ուրիշների գաղտնիքները կողմնակի անձանց հետ: Ձեզ կարելի է վստահել, ձեզ վրա կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում:
Բնությունից տրված գեղեցիկ դիմագծեր ունեք: Մարդկանց մեջ գնահատում եք հուսալիությունը եւ սուր միտքը: Դժվարությամբ եք տրվում զգացմունքներին, բայց եթե սիրահարվում եք, ապա շատ ուժգին:

5.Դուք հենց կանացիությունն եք

Հոգով միշտ երիտասարդ, երազկոտ, քնքուշ, սիրող... Մեծ սիրտ ունեք եւ այն տղամարդու բախտը կբերի, ում կնվիրեք ձեր սիրտը: Ձեզ շատ են սազում զգեստները, դրանց մեջ լիովին բացահայտվում է ձեր գեղեցկությունը եւ էներգիան:
Գիտեք երազել, չէ՞ որ շատ հաճախ ձեր երազանքները դառնում են իրականություն: Երբեմն դուք տեսնում եք մարգարեական երազներ:
Սիրում եք եւ գիտեք սիրախաղ խաղալ, աշխույժ բնավորություն ունեք: Ցանկության դեպքում ձեզ համար դժվար չէ հմայել տղամարդուն: Դուք լի եք փափուկ էներգիայով, որը փափուկ լուսնի լույսի պես լցվում է ձեր շուրջը:

6.Դուք թագուհի եք, ով գիտի իր արժեքը

Թագուհին ազնիվ է ինչպես ինքն իր հետ, այնպես էլ ուրիշների հետ: Երբեմն շրջապատը դժգոհում է ձեր շիտակությունից, բայց ձեր բնատուր հմայքը նրանց ստիպում է մոռանալ այդ մասին։
Դուք անկեղծ եք եւ ուժեղ, եւ դա հիացնում է բոլորին, ովքեր ձեր կողքին է: Եթե ձեզ ինչ որ մեկը դուր է գալիս, ապա նրան ջերմացնում եք արեւի նման: Իսկ եթե ոչ, ապա դուք չեք թաքցնի այդ փաստը, ինչը շփման առաջին իսկ րոպեներից այդ մարդը կզգա:
Լավատեսությունն ու համոզվածությունը, որ կարող եք դիմակայել ցանկացած դժվարության, ձեզ օգնում է կյանքում քայլել գլուխը բարձր պահած։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին