Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բուհերում երկու նոր մասնագիտություն կներառվի

19 Հոկտեմբեր, 2017 16:08
Հայաստանի բուհերում երկու նոր մասնագիտություն կներառվի

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կներառվի երկու նոր մասնագիտություն։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ 014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ներառել «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ, այդ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում դատական փորձաքննության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև՝ նորարարությանը և ստեղծարարությանը, ինչը ժամանակի հրամայականն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին