Կարևոր իրադարձություններ

Դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր, խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է. Դավիթ Հարությունյան

19 Հոկտեմբեր, 2017 16:01
Դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր, խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է. Դավիթ Հարությունյան

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով: ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը: 
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է Դատական նոր օրենսգիրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին:

«Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,-նշել է նախարարը: 

Վարչապետն ավելացրել է, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը համահունչ կլինի ներկայումս մշակվող թվային օրակարգի ռազմավարության տրամաբանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին