Կարևոր իրադարձություններ

Թումանյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

19 Հոկտեմբեր, 2017 15:43
Թումանյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 1943 թ. ծնված Ա. Դ.-ի դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին