Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի միլիարդատերը պատմել է` ինչի համար է նախատեսված եղել Օբամայի սեղանի «կարմիր կոճակը»

19 Հոկտեմբեր, 2017 13:51
Բրիտանացի միլիարդատերը պատմել է` ինչի համար է նախատեսված եղել Օբամայի սեղանի «կարմիր կոճակը»

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի իր սեղանի վրա հատուկ «կարմիր կոճակ» է ունեցել, որը նախատեսված է եղել թեյ պատվիրելու համար: Washingtonexaminer.com-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է բրիտանացի միլիարդատեր սըր Ռիչարդ Բրենսոնն իր «Finding my Virginity» գրքում:

«Նախկինում այդ կոճակն օգտագործվել է տագնապի ազդանշանի համար, բայց հիմա ես այն սեղմում եմ, որպեսզի հյուրերի համար թեյ պատվիրեմ»,-միլիարդատիրոջը պատմել էր Օբաման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-նորը գրել էին, որ երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն այդ կոճակն օգտագործում է «Կոկա Կոլա» պատվիրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին