Կարևոր իրադարձություններ

« Հայաստանի քաղաքական ցիկլը մտել է փակ շրջան »

19 Հոկտեմբեր, 2017 13:32
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«  Հայաստանի քաղաքական ցիկլը մտել է փակ շրջան  »

Հայաստանյան քաղաքական իրականությունը գնալով ավելի իներտ է դառնում,ու այդ հարցում ցավոք սրտի հասարակությունը գնալով ավելի պասիվ դիրքերում է հայտնվում։ Պահանջ ու օրակարգ ձևավորողի ֆունկցիան հասարակությունը վաղուց զիջել է իշխանությանը ու այն տեղի չի ունեցել ինքնաբերաբար,այլ քաղաքական որոշալի էվոլուցիայի արդյունք է։ Բնականաբար ըննդիմությունն էլ իր մեղքի բաժինն ունի ու այն վակումը որ ասյօր առկա է ըննդիամդիր դաշտում,դեռևս ոչ մեկ չի կարողանում լրացնել։ Այնպես չէ,որ սա նոր խնդիր է,սրա մասին շատ ենք խոսել,նույնիսկ այսպիսի գրեթե նույնանման իրավիճակ ենք ունեցել, երբ օրինակ 2007 թվականի ընտրություններում ընդդիմությունը տարբեր ֆռակցիաների գնով հաղթահարեց մի կերպ 5 տոկոս արգելքը «Ժառանգության» տեսքով,իսկ ահա 2008 թվականի նախգահակն ընտրություններում մեծ քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը վերցրեց ըննդիամդիր զանգվածն ու դեռ երկար տարիներ նրա ղեկավարած շարժումը մնաց տիտղոսային ըննդիմության կերպարում։ Այժմ իհարկե իկրավիճակ է փոխվել,որովհետև մեծ հաշվով իշխանությունը մեծ հաշվով օպոնեննտի խնդիրները լուծեց,սակայն կամա թե ակամ ա անցավ մի ռուբիկոն,որը այս պահին գլխացավանք է դարձել հենց իր համար։ Խոսքը հզոր փոխզսմժպման մեխանիզմի բացակայության մասին է,որի մասին ըննդիմությանը ոչնչացնելիս կարծես թե մոռացել էր Սերժ Սարգսյանը։ միգուցե նա չէր էլ մոռացել,ու չէր առաջնորդվում դիտավորությամբ։ Այդեպս ուղակի ստացվեց,որովհետև նախագահը ինքը մի քանի անգամ ասել է,որ առաջնորդվում է ոչ թե երկարաժամկետ պլաններով այլ այսրոեպական մարտահարվերները լուծելու մոտեցումներով։ Արդյունքում արդեն Հայաստանի քաղաքական ցիկլը մտել է փակ շրջան,որտեղ այլևս էլիտայի վերադասավորումը կարող է բավարար չլինել իշխանության երակարաժամկետությունը լուծելու համար։ Մյուս կողմից,ինչ-ինչ,սակայն այդ գործում Սերժ Սարգսյանը մեծագույն վարպետ է։ Ոսւտի այդ խնդիրն էլ կարող է հաջողությամբ լուծել,որովհետև այս պահին,հանրության քաղաքական հավակնությունները հավասարեցվել են գրեթե զրոյի։

 

Լրահոս

Դիտել ավելին