Կարևոր իրադարձություններ

«Ոչ»-ի և «Նոր Հայաստան» ճակատների միջեւ բանակցություններ են տարվում. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2015 09:22
«Ոչ»-ի և «Նոր Հայաստան» ճակատների միջեւ բանակցություններ են տարվում. «Հրապարակ»

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը երեկ ավարտեց նստացույցը․ Հանրապետության հրապարակից հավաքեցին պաստառներն ու լքեցին «տարածքը»՝ հայտարարելով, որ թեւակոխում  են պայքարի 2-րդ փուլ՝ իշխանափոխության փուլը։  Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ իրենք 78 օրվա ընթացքում կարեւոր ձեռքբերումներ ունեն: «Ընդդիմադիր ուժերին միավորելը կատարված է։ Վերջին ամսվա ընթացքում բանակցություններ են եղել, որոնք հանգեցրին «Հանրային ճակատի» ձեւավորմանը: Այսուհետ, մինչեւ դեկտեմբերի 6-ը, համախմբված ուժերով պայքարելու ենք այս իշխանություններից շուտափույթ ձերբազատվելու ուղղությամբ»: Նկատի ունի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Հիշեցնենք, որ շարժումն սկզբում պահանջում էր հոսանքի թանկացման չեղարկում եւ ՀԷՑ-ի ազգայնացում։ Այժմ «Ոչ»-ի եւ «Նոր Հայաստան» ճակատների միջեւ բանակցություններ են տարվում։  Նրանցից մեկն առաջնահերթ է համարում Սահմանադրության հանրաքվեի տապալումը, իսկ մյուսը՝ իշխանափոխությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին