Կարևոր իրադարձություններ

Քարաթափում` Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում

19 Հոկտեմբեր, 2017 12:44
Քարաթափում` Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի  Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 5 խմ):

Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:

 

Լրահոս

Դիտել ավելին