Կարևոր իրադարձություններ

Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպել

19 Հոկտեմբեր, 2017 12:30
Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպել

Իրաքի բանակը շիական «Հաշդի Շաբի» խմբավորման օգնությամբ երբ գրավեց Քիրքուքը  քրդերից, վերջիններս սկսել են դիմել բողոքի գործողությունների:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի քրդերը դուրս են եկել Քիրքուքի, Էրբիլի, Դոհուկի և այլ քաղաքների  փողոցներ և իրենց դժգոհությունը հայտնել իրաքյան զինուժի գործողությունների դեմ:

Նշվում է, որ ցույցերի ժամանակ մասնակիցներն  իրենց ձեռքերում պահել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)  փառաբանող  պաստառներ: Ցուցարարներից ոմանք նույնիսկ  ինքնաձիգերով օդ են կրակել:

Էրբիլում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում Իրաքի բանակի գործողություններից դժգոհող զանգվածը  պնդել է, թե իբր Իրաքի զորքերը փորձել են շարժվել նաև դեպի Էրբիլ: Քրդերի պնդմամբ՝ Էրբիլի ուղղությամբ նույնիսկ կրակ է բացվել:

Որոշ ցուցարարներ Էրբիլում բերման են ենթարկվել 
Էրբիլում Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի և «Հաշդի Շաբի» խմբավորման դեմ համացանցում գրառումներ կատարելու համար:
:
Թուրքական աղբյուրը նշում է, որ քրդական ուժերը Քիրքուքի դեպքերից հետո կարողացել են իրենց հսկողությունը վերահաստատել քաղաքի 3 թաղամասերի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին