Կարևոր իրադարձություններ

Սոբչակը պատրաստ է հանել իր թեկնածությունը` ՌԴ նախագահական ընտրություններում Նավալնիի գրանցման դեպքում

19 Հոկտեմբեր, 2017 11:24
Սոբչակը պատրաստ է հանել իր թեկնածությունը` ՌԴ նախագահական ընտրություններում Նավալնիի գրանցման դեպքում

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի, լրագրող Քսենյա Սոբչակը, ով երեկ հայտարարեց, որ մասնակցելու է 2018 թ. ՌԴ նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավը գրանցելու դեպքում։ 

«Եթե Նավալնիին գրանցեն ընտրություններում, ապա ես պատրաստ եմ քննարկել նրա հետ իրադարձությունների հնարավոր տարբերակները, այդ թվում իմ թեկնածությունը հանելը»,- ասել է Սոբչակը «Дождь» հեռուստաալիքի եթերում։

«Ես Ալեքսեյ Նավալնիին համարում եմ իմ դաշնակիցը և ընկերը»,- հավելել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին