Կարևոր իրադարձություններ

Չինաստանում 73.000-ից ավելի պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել կոռուպցիայի ու կարգապահության խախտման մեղադրանքով

19 Հոկտեմբեր, 2017 11:08
Չինաստանում 73.000-ից ավելի պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել կոռուպցիայի ու կարգապահության խախտման մեղադրանքով

Չինաստանում անցած 5 տարում կոռուպցիայի ու կարգապահության խախտման համար պատասխանատվության է ենթարկվել 73 հազարից ավելի մարդ: Interfax-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի Կոմունիստական կուսակցության կարգապահությանը հետևելու հարցերով կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Յան Սյաոդուն:

Նշվում է, որ Չինաստանի կադրային աշխատողների նկատմամբ իրականացվել է 1.25 մլն ստուգում ու հետաքննություն:

Աղբյուրը մանրամասնում է, որ կոռուպցիայի, կարգապահության խախտման դեմ ու կուսակցական շարքերում մաքրության համար պայքարը հայտարարվել է Չինաստանի ներկայիս ղեկավար Սի Ծինփինի իշխանության օրոք: 
  
 
 

Լրահոս

Դիտել ավելին