Կարևոր իրադարձություններ

Twitter-ի ղեկավարությունը կպայքարի սոցիալական ցանցում ատելության բռնկման և սեռական ոտնձգությունների դեմ

19 Հոկտեմբեր, 2017 10:26
Twitter-ի ղեկավարությունը կպայքարի սոցիալական ցանցում ատելության բռնկման և սեռական ոտնձգությունների դեմ

Twitter-ի ղեկավարությունը կպայքարի սոցիալական ցանցում ատելության բռնկման և սեռական ոտնձգությունների դեմ։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսին:

Twitter-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նշել է այն սկզբունքները, որոնք կոչված են ուժեղացնելու առկա կանոնները և սահմանելու նորերը։ 

Ընկերությունը շեշտը կդնի հիմնականում կանանց պաշտպանության վրա, որոնց մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում։ Օգտահաշիվը, որից նման բան կհրապարակվի, ծրագրվում է անհապաղ արգելափակել։

Բացի այդ, սոցցանցը կպայքարի թվիթներում «ատելության խորհրդանիշների» և սոցցանցով բռնության հրահրման դեմ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին