Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին «ամենաանսպասելի» պահին

19 Հոկտեմբեր, 2017 10:14
Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին «ամենաանսպասելի» պահին

Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին «ամենաանսպասելի» պահին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունը

Նշվում է, որ  հայտարարությունն արվել է Կորեական թերակղզու ափերից ոչ հեռու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ ծովային զորավարժությունների ֆոնին: 

«Հավանաբար Միացյալ Նահանգները խելքը թռցրել է՝ ուղիղ մեր քթի տակ բերելով այն թիրախները, որոնք մեզ համար առաջնային են: ԱՄՆ-ն պետք է նկատի ունենա, որ մեր հարվածը վրա կհասնի ամենաանսպասելի պահին՝ ամենաանսպասելի վայրում»,- ասվում է հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունում:


 



 

Լրահոս

Դիտել ավելին