Կարևոր իրադարձություններ

Սատուրնի արբանյակի եղանակը նման է Երկրի եղանակային պայմաններին

19 Հոկտեմբեր, 2017 00:30
Սատուրնի արբանյակի եղանակը նման է Երկրի եղանակային պայմաններին

 

 

«Կասինի» զոնդի իրականացրած առաքելության շնորհիվ գիտնականները շարունակում են տվյալներ ստանալ Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակներից մեկի՝ Սատուրնի և նրա արբանյակների մասին:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, Կալիֆոռնիայի համալսարանի մոլորակագետների և երկրաբանների անցկացրած նոր ուսումնասիրությունն ապացուցել է, որ հիդրոլոգիական շրջապտույտ, որի ընթացքում մեթանը Սատուրնի Տիտան արբանյակի մակերեսին հեղուկ վիճակից վերածվում է գազի և հակառակը շատ նման է Երկրի վրա տեղի ունեցող ջրային շրջապտույտին:

 Տիտանի մթնոլորտում տեղի ունեցող եղանակային երևույթներն, ինչպես օրինակ, մեթանային անձրևներն ու մրրիկները, դրանց բնույթն ու առաջացման ձևը հիշեցնում են երկրային երևույթները: Գիտնականները եկել են եզրակացության, որ մեթանային անձրևները ձևավորում են Տիտանի մակերևույթն այնպես, ինչպես երկրային ջուրը ձևավորում է ժայռային մակերևույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին