Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում եռամյա աղջնակը խեղդվել է ճարպով լի բաքում

19 Հոկտեմբեր, 2017 00:10
ԱՄՆ-ում եռամյա աղջնակը խեղդվել է ճարպով լի բաքում

ԱՄՆ-ում փոքրիկ աղջիկը խեղդվել է՝ իր հասակակիցների հետ խաղալիս ընկնելով ճարպով լի բաքը։ Հայտնում է Sun-ը։ Աղետը տեղի է ունեցել Ալաբամա նահանգի Օբեռն քաղաքում գտնվող Bruster’s Ice Cream սրճարանի հարևանությամբ։

 Sadie Grace Andrews died after falling into a vat of grease outside an ice cream parlour

Եռամյա Սեյդի Գրեյս Էնդրյուսը իր եղբայրների ու քույրերի հետ խաղալիս պատահաբար հայտնվել է բեռնարկղի չամրապնդված տանիքը և ընկել է նրա մեջ։

 Sadies mum paid tribute to her 'bundle of joy'

Երեխային հայտնաբերել են 10 րոպե տևած որոնումից հետո։ Աղջկան փորձել են արհեստական շնչառություն տալ և շուտափույթ ուղարկել են հիվանդանոց, ուր բժիշկները փաստել են նրա մահը։

 Sadie was playing outside Bruster's Real Ice Cream in Auburn, Alabama.

Ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես դժբախտ պատահար։ Սրճարանի ղեկավարությունը ցավակցել է Էնդրյուսի ընտանիքին, որի անդամները հաստատության մշտական հաճախորդներ են։

 

Լրահոս

Դիտել ավելին