Կարևոր իրադարձություններ

Apple-ի $4999 արժողությամբ նորագույն iMac Pro-ն երբևէ թողարկած ամենահզոր համակարգիչը կլինի. Geekbench

18 Հոկտեմբեր, 2017 23:43
Apple-ի $4999 արժողությամբ նորագույն iMac Pro-ն երբևէ թողարկած ամենահզոր համակարգիչը կլինի. Geekbench

Նոր iMac Pro մոդելները կլինեն Apple-ի երբևէ թողարկած հզորագույն համակարգիչները, ինչի մասին վկայում են Geekbench փորձարկման արդյունքները:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, ապագա նորույթները զգալիորեն կգերազանցեն ամերիկյան ընկերության մյուս համակարգիչներին արտադրողականության առումով:


 Հայտնի է, որ համակարգիչները կհամալրվեն 27 դյույմ անկյունագծով Retina 5K էկրանով, Xeon ութամիջուկ պրոցեսորներով:

Նորագույն համակարգիչների արժեքը կմեկնարկի 4999 դոլարից, իսկ մատակարարումները կսկսվեն այս տարվա դեկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին