Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամը կարգավորելու բանակցությունները դրական են անցել

18 Հոկտեմբեր, 2017 22:30
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամը կարգավորելու բանակցությունները դրական են անցել

ԱՄՆ պետդեպարտամենտի և Թուրքիայի ԱԳՆ-ի պատվիրակությունների միջև ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման շուրջ բանակցությունները հաջող ընթացք են ունեցել։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվել։ Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակությունը ղեկավարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջի տեղակալ Ջոնաթան Կոենը։

Հիշեցնենք, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածություն ծագել էր անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին