Կարևոր իրադարձություններ

Չինաստանը մտադիր է իր զինված ուժերն արդիականացնել մինչև 2035 թվականը

18 Հոկտեմբեր, 2017 23:08
Չինաստանը մտադիր է իր զինված ուժերն արդիականացնել մինչև 2035 թվականը

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են իրենց զինված ուժերն արդիականացնել մինչև 2035 թվականը։ Այդ մասին Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարի բացման ժամանակ հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը։

Հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։ «Ռազմական ճակատում ազգային պաշտպանության ու զինված ուժերի արդիականացումը հիմնականում կավարտվի մինչև 2035 թվականը, իսկ մինչև 21-րդ դարի կեսը զինված ուժերը կվերակազմավորվեն ու կվերածվի համաշխարհային դասի ուժի։

 
Ծրագրված է արդիականացնել ծովային ու օդային ուժերը, ինչպես նաև ռազմավարական աջակցության զորքերը։ Պետք է առաջընթաց գրանցել մինչև 2020 թվականը», – ասել է Չինաստանի առաջնորդը։
 

Լրահոս

Դիտել ավելին