Կարևոր իրադարձություններ

Ջիգարխանյանը պատմել է, որ կինը խլել է ողջ ունեցվածքը

18 Հոկտեմբեր, 2017 22:30
Ջիգարխանյանը պատմել է, որ կինը խլել է ողջ ունեցվածքը

Արմեն Ջիգարխանյանը նոր հարցազրույց է տվել, որում պատմել է կնոջ հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Նա հայտնել է, որ իր կինը ողջ ունեցվածքն անվանակոչել է իր անունով, ինչի համար էլ ինքը մտադիր է դատի տալ նրան։

Հայտնում է Actual News-ը։ Ջիգարխանյանը պատմել է, որ այդ թյուրիմացիության պատճառով իր համար փակվել է սեփական թատրոնի մուտքը, քանի որ իր կինը հանձնարարել է իրեն թույլ չտալ մուտք գործել այնտեղ։

Ավելին, Ջիգարխանյանն այժմ ապրելու տեղ չունի, քանի որ ողջ անշարժ գույքը պատկանում է կնոջը։ Նա հերքել է այն պնդումները, թե իր պահվածքի պատճառը ծանր հիվանդությունն է։ Ռեժիսորը հավելել է, որ մտադիր է դատի տալ կնոջը՝ վստահեցնելով, որ խելագար չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին