Կարևոր իրադարձություններ

Անկարան հրաժարվել է հարաբերությունների նորմալացման ԱՄՆ-ի առաջարկներից

18 Հոկտեմբեր, 2017 21:39
Անկարան հրաժարվել է հարաբերությունների նորմալացման ԱՄՆ-ի առաջարկներից

Թուրքիայի ԱԳՆ-ը մերժել է ԱՄՆ պատվիրակության պայմանները, որոնք առաջադրվել էին Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան պատվիրակության հետ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման ավարտին, հայտնում է CNN Turk-ը։

Երկու երկրների հարաբերությունների նորմալացման նպատակով ԱՄՆ ներկայացուցիչնրի կողմից առաջադրված պայմաններից մեկը եղել է ապացույցի տրամադրումը, որ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը կապեր է ունեցել Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ։ Եվս մեկ պայման է դարձել քննության ընթացքի մասին համապարփակ տեղեկատվության տրամադրումը։

 

Լրահոս

Դիտել ավելին